Իմ մասին ուրիշների արտահայտած կարծիքները, նաև մեղադրանքները, կարելի է ամբողջացնել մեկ բառում` հոռետես, ինչին չեմ առարկում, բայց մի փոքրիկ շտկում. անջատում եմ արհեստական լուսավորությունը, որ ամեն ոք նկատի, ապա` ճիշտ արժեքավորի իր ճրագի պայծառությունը: Իսկ ես, լինելով խավարում, պաշտում եմ արևը, որի միայն գոյությունը, ինչի մասին հաճախ լուսնից եմ իմանում, եթե չարաճճի ամպերը չեն խանգարում, երջանկացնում է ինձ, և տենչում եմ երբևէ նրան գրկել ու շողերի մեջ անէանալ՝ վերջապես խաղաղվել։
…
Այո, ես հոռետես եմ՝ դիահերձարանից եմ սկսում փնտրել, ու չեմ սիրում արևին մեջքով կանգնել՝ սեփական շողքի երկարացմամբ ոգեշնչվել, իսկ տեսողությունս, իհարկե, դեռ պետք է կատարելագործել՝ պետք է մարմինը մարսած որդի կեղտից սկսել …

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.