4 нояб. 2021 г.

Երբ մեջքով նայում ես ուղիղ աչքերի մեջ.

Սնափառությունը թևերն են, խիղճը` ձգողականության ուժը, որից պարզ է հետևությունը, թե մեկն առանց մյուսի թռչունին ուր կտանի. ուստի, եթե որոշել ես հրաժարվել սնափառությունից, պետք է նաև խղճից հրաժարվես` այդ պահից դառնալով իրականության շուրջ պտտվող արբանյակ:
Երբ մեջքով նայում ես ուղիղ աչքերի մեջ.
Երբեմն, այնքան չի կանչում այն, ինչ առջևում է, որքան վանում է այն, ինչ թիկունքում է, քանզի ուրիշ(ներ)ի համոզմունքը՝ իբր չես տեսնում ոչինչ, թույլ է տալիս իմանալ ավելին, քան երևում է դիմացից՝ ավելին, որի իմանալն անպետք է դարձնում լինելին:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...