5 нояб. 2021 г.

Լույս vs խավար.

Այո, խավարը լույսի բացակայությունն է, լույսն էլ ճանաչողության միջոց է, բայց սրանով ավարտվում է լուսասերների մեծամտության փաստարկը: Լույսը, որպես այդպիսին, ժամանակավոր, սահմանափակ, հարաբերական ու նաև ուղղորդվող է. այդ կերպ տեսնում ես այն, ինչ լուսավորվել է, այնքան, որքան լուսավորվել է և այն կողմից, որ կողմից լուսավորվել է դիտավորյալ կամ պատահաբար, իսկ շատ ավելին ու իրականը շարունակում է մնալ խավարի մեջ` ինքնին օբյեկտիվի, անսահմանափակի, բացարձակի ու մշտնջենականի: Ահա, թե ինչու է իմաստնությունը սիրում, ձգտում և իրեն ներդաշնակ զգում խավարի մեջ ու զերծ մնում միայն աչքերով ճանաչողությունից. չէ որ, նաև, աչքերը փակելով է վերանում հորիզոնի սահմանափակվածությունը մեր տեսադաշտից: Այստեղ այլ կերպ հնարավոր չէ, քան շատերին սարսափեցնող միայնակությամբ և ինքնուրույնությամբ. խավարում ոչ ոք չի կարող ասել՝ «ահա, տե՛ս այս կամ այն». խավարում ինքդ պետք է գտնես, խավարում նյութապես անտես ես. էությա՛մբ պետք է նկատելի լինես, … :

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...