- Հոտը գոյատևում է անդամների զոհաբերության հաշվին, իսկ ոհմակը` անդամների համատեղ պայքարի:
- Հոտի առաջնորդ է դառնում միայն խմբի ամենաուժեղը, իսկ ոհմակում՝ նա, ով նաև առաջինն է պայքարում հանուն խմբի:
- Հոտի առաջնորդին և՛ս բնորոշ է առջևից գնալը, բայց միայն խաղաղ պայմաններում, և այն էլ՝ թարմ կանաչն առաջինը ստանալու միտումով, իսկ ոհմակի առաջնորդը` նա՛խ ու նա՛և հանուն խմբի գոյատևման կռիվներում:
- Հոտի առաջնորդը վտանգի դեպքում, որպես կանոն, որոշում է միայն փախուստի ուղղությունը և նախ սեփական հետույքն է հոշոտումից փրկում` այլլոց հետույքների ետևում, իսկ ոհմակի առաջնորդը որոշում է պաշտպանվելու մարտավարությունը և առաջինն իր վրա կրում պարտության հետևանքը:
- Հոտին սովորաբար բնորոշ չէ հարձակվելը, բայց, երբեմն, երբ փախչելու տեղ չկա, դա ստացվում է ինքնաբուխ, ինչը ավարտվում է հաղթանակի արդյունքի բաժանման գզվրտոցով, կամ փախուստով` ինքնաջախջախում կամ ջախջախում հակառակորդի կողմից: Իսկ ոհմակը հարձակվում է նպատակային կամ նահանջում կազմակերպված. երկու դեպքում էլ հանուն խմբի շահի, իսկ հետևանքը՝ անկախ բնույթից՝ բաժանում ըստ օրինաչափ կարգի:
Մարդկանց պարագայում տարբերությունը միայն անվանումների մեջ է. ամբոխ՝ հոտ և կազմակերպված համակեցություն՝ ոհմակ:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.