1 мар. 2023 г.

63/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

«Ո՞վ եմ ես» հարցի ունակությամբ՝ մարդն իրեն բարձր է կարգել բնության մեջ առկա ամեն այլից, ու քանի որ այն չի տրվել ուրիշ մեկից, նրա իշխանությունը համարվում է ինքնախաբեություն եւ չունի անգամ խաբվածի արդարացում։ «Կամք՝ առ իշխանություն»-ը գոյության իմաստավորում էր մինչեւ դրան հասնելը, իսկ այժմ, երբ իմաստազրկված գոյությունը ժառանգաբար է տրվում, չկա այլ մխիթարանք, քան տեսակի մեջ նույն կամքով պատասխանի հետաձգումը, ինչն անխուսափելիորեն եւ անպայման անհատապես, ի հայտ է գալիս ամենքին՝ դատավարության մեջ, որտեղ ամեն այլը դատավոր է ու անգամ Նեռը պաշտպան չէ։
Ո՛չ ներում, ո՛չ էլ պատիժն ընդունելու իմաստնություն, այլեւս միայն ինքնազոհություն՝ թեկուզ էլի անպատասխան, բայց միակ իրական բարձրացում՝ ինքնիշխանություն …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...