2 мар. 2023 г.

64/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Եթե ամեն ոք յուրահատուկ հոգի է և մատնահետքի նման անկրկնելի մեկը, ուրեմն կեղծ են ինքնաճանաչողության բոլոր այն իմաստնությունները, որոնց հետևորդ է թեկուզ երկրորդը, կամ մոլորված է, առնվազն, նրանցից մեկը, քանզի ճշմարտությանը, որն անկախ է մտքից, բացարձակ է գոյությամբ և կատարյալ՝ էությամբ, յուրաքանչյուր ոք առնչվում է սեփական ուղով՝ անկախ գիտակցումից և/կամ ընդունելուց. ճիշտ մահվան պես, որի աչքից ոչ ոք չի վրիպում, ու, թերևս, տարբերությունը նրանում է, թե ով իբրև ինչ է ճառագայթում, ինչպիսի հզորությամբ և ինչ անկյան տակ է կլանվում, հետևաբար՝ ինչ է պատկերում և ինչ շարունակություն է ունենում (գուցե)։ Եթե առանց գուցե, ապա անկախ ձև ու բովանդակությունից, (ինքն)արարումս մահվան նկատմամբ ունի մեկ նկատառում՝ ինքնաոչնչացվել մինչև մեկ ճառագայթ և մահվան աչքի տրամագիծը միջնակետով հատել ուղղահայաց, ինչպես բոլոր այլ
ճշմարտությունները …
Կամ, այնուամենայնիվ, մնում է մեծագույն ամոթ՝ իբրև մասնիկ զանգվածի, որտեղ բոլորս մարմնական նմանությամբ նույնն ենք հոգով ու տարբեր ենք միայն դրա ֆունկցիոնալ հարաբերականությամբ, իսկ ամոթը ստիպում է այլանդակվել մինչև աննմանություն։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...