Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
3 мар. 2023 г.
66/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Բացակայությունդ երբեք չի լցվելու և չի ամրանալու սպասումով՝ որպես հարթակ, որին կարող ես (ինքնա)ճանաչողությունից վերադառնալով վայրէջք կատարել։ Չի լինելու նաև դատարկությունը, որտեղ կարող ես ընկղմվել՝ իբրև ամբողջություն. ամենուր հայտնաբերելու ես միայն իմացության ճահիճներ ու եթե լիցքավորումդ չհերիքի (ինքն)արարմամբ հաղթահարել երկրային ձգողականությունը, շարունակաբար պտտվելու ես ճշմարտություններով բեռնված էությամբ, մինչև ջախջախվելդ և մասնատվելդ մանր բեկորների, որոնք առանձին-առանձին չեն լինելու ավելին, քան աղբի մեջ աչքի ընկնող, բայց, միաժամանակ, կիրառության անհայտությամբ անպետք մանրակներ։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Գորշի եռանկյուն
Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.