Աստվածային հաճույքից թմրեցած՝ ծնող դառնալուց գրեթե ոչ ոք չի խորհում, թե որ մեղքերի հատուցման համար է ծնվել երեխան եւ վճարելու է ինչքան։ Անշուշտ, մտորումը չի նվազեցնում գինը, առավել եւս, չի ազատում դրանից, բայց անպայման նպաստում է մեղքերը հաջորդող ժառանգության զանգվածից դուրս բերելու դաստիարակությանը, ինչն անպայման սպառնում է մարդկանց գոյությանը, բայց այնտեղ, որտեղ պիտի սկսեն արարվել ավելին, քան կային՝ իբրեւ գենետիկորեն փչացած էակներ։
Այնուամենայնիվ, աշխարհում, որտեղ ամուլը իրեն համարում է պատժված (բացառելով այլեւս անփոխանցելի մեղքերը մարելով սրբագործվելու առաքելությունը ու վերածվում է մարդկության ճահճացմանը նպաստող աղբի) իսկ բեղմնավորը միայն մեղքերն է մուտացիայի ենթարկում, կա ոչնչացումից սարսափող մակաբույծների համար համոզիչ մխիթարանք՝ մարդը դեռ լինելու է այնքան, ինչքան անհրաժեշտ է կեղտոտածը մաքրելուն …
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.