Մոլորություն է կարծելը, թե իրար մասին իմանալը մերձեցման ուղի է։ Ծանոթացման պահից եւեթ՝ այն օտարացում է ամբողջականությունից, որը կոչվում է ԳԻՏԵՄ, մինչեւ կիսատություն, որը գիտակցականորեն հնարավոր է տեղավորել։ Չի լինում շարունակաբար սեղմվող ձեռք, առավել եւս մշտական, որ հանկարծահայտ մահն էլ չկարողանա բռնացնել մենակության մեջ, իսկ եթե պատահում է, ապա, միայն մոռացված իմացությամբ վերականգնված ԳԻՏԵՄ-ով, որն էլ հենց հանդիպեցրել էր։
Վերջապես, հենց միայն մենակության մեջ՝ երբեք օտար չենք, ու չարակամ չենք ոչ մեկին։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.