Չի կարող մահանալ այն, ինչը չունի խիղճ եւ հպարտություն։ Գոյաձեւի հարափոփոխությամբ գոյության մշտնջենականության մեջ՝ մահկանացու են հենց միայն խիղճն ու հպարտությունը, ուրիշ ոչինչ։ Հենց միայն դրանք են ենթակա ժամանակին, որում մեկը սողում է ինքնասպանվելու, մյուսը ճախրում՝ սպանվելու հակվածությամբ, բայց դրանցից ոչ մեկը չի կարողանում հաղթահարել ժամանակի փականը, ու, ի տարբերություն ամենայն թաղելիների, դրանց հուղարկավորությունը ծես է՝ դատարկ դագաղով։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.