Թե ինչպես է անգիտակցականությունը հարաբերվում գիտակցությանը, նույնն է, թե ինչպես է զրոն հարաբերվում թվերին։
Այն, ինչ կոչվում է գիտակցականացում, այլ բան չէ, քան զրոյի սահմանման ձգտում, ու չկա տարբերություն` ձգտումը բացասականի, թե դրականի տիրույթից է, բայց հենց միայն այն, որ թիվն անսահման բաժանելի կատեգորիա է եւ ցանկացած դեպքում ինչ-որ ինչ է ոչնչի համեմատ, զրոն միշտ դուրս է մնում բացարձակ գիտակցականացումից ու, պայմանավորելով թվերի գոյությունն ու սահմանումը, ինքնին մնում է անպայմանական։
Այն իր բովանդակությամբ ամեն է, սահմանմամբ՝ ոչինչ, որն իր մեջ կրում է ընտրելիության կեղծից զատված, որպես միջնակետ տեղակայված, մեկ՝ միակ ճշմարիտ հավատը՝ իբրեւ իմացության կիսատացումից անկախ ԳԻՏԵՄ։
Ինքնաճանաչողությունը հենց գիտակցության զրոյականացումն է, ինքնարարումը` զրոյականության արարչականությունն իբրեւ բացարձակ բանականություն։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.