Ձեւավորման որոշակի աստիճանից հետո մարմնի ինքնաոչնչացման եւ դրան հակառակ ուղղությամբ մարդկային գիտակցության ձգտումների առերեւույթ հակասականությունը կարող էր համարվել լոկ մարդկային մոլորության հետեւանք, եթե չլիներ նաեւ բնության` իբրեւ մեկ մարմին զրոյականացման ձգտումը, որում մարդը հավաքականորեն բացառապես դրական եւ ամե-
նաարդյունավետ գործոնն է։
Զրոյականացման ձգտմանը, այն չափագծում, որն իր մեջ ներառում է բնությանը, համապատասխանում է բանականության բարձրագույնը, ու այս չափումների համակցությամբ է, որ մարդն ա՛յլ բան է հավաքականորեն, այլ՝ անհատապես, ու միայն վերջին կոնցեպտում է հնարավորությունը՝ լինել ավելին, քան մարդն է, որն այլ բան չէ, քան գիտակցության արարչական զրոյականացում՝ առ բարձրագույն բանականություն։
Վերջապես, հենց միայն նրանում, որ ցանկացած օրինաչափություն միաժամա-
նակ միտված է ոչ օրինաչափի հատկորոշմանը, ընդհանուրը՝ հատուկի, քանզի, քան առանց դրա ձեւավորման, չկա զարգացում, հետեւաբար գոյության այլ պայման, անհատապես կա երկու ուղի՝ հավաքականորեն միջո՞ց, թե՞ անհատապես նպատակ, ու սրա անընտրելիությունը ուղիղ վկայությունն է
առ այն, որ տիեզերքն ինքնարարվում է զրոյականացման եւ ձեւագոյացման մեկ կամքի շարունակականությամբ։ Այն զերծ է գոյության լճացումից միայն այն պատճառով, որ ունի ինքնարար շառավիղների ձեւավորման
արարչականություն, որտեղ նրա կամքով հատկորոշված մարդը կարող է (պարտավոր է) լինել առանձնյակ։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.