Զրոյի մեջ (ինքնաճանաչողություն)՝ անչափելի անսահմանություն։
Զրոյից դուրս (ճանաչողություն)՝ չափելի անսահմանություն, որտեղ դրական եւ բացասական տիրույթները ժամանակի (գիտակցության) մեջ սահմանում է զրոն՝ ձեւագոյացված ակնթարթով:
Չափելի անսահմանությունը հնարավոր է թվարկել (իմացականացնել) որի համար էլ հենց, այն միշտ մնում է կիսատ եւ անչափելիության հարաբերակցության կիսատումից փրկում է բազմակետը, ընդամենը …
Անչափելի անսահմանությունն անհնար է թվարկել, հետեւաբար, այն միշտ մնում է ամբողջական («ի՞նչն է, որ նա իր մեջ կրում է, բայց իրենից ԲԱՐՁՐ Է …» .- Թեոսոֆիա 176)։
Ժամանակի (գիտակցության) բացառումը չեզոքացնում է շրջանագիծը, ու այն, ինչ ժամանակով սահմանվում էր իբրեւ իմացականության դրական եւ բացասական տիրույթներ, վերածվում են շրջանագծից միջնակետին անվերջանալի ձգվող շառավիղների երկայնորդների՝ հակառակ ուղղությամբ, եւ դրանց անսահմանությամբ դադարում են առանձնանալ իբրեւ շառավիղ (ԱՄԵՆ)։
Ըստ այդմ, ինքնաճանաչողության այն եզրը, որից մեկնարկում է ինքնարարումը, չունի հասնելու արտաքին, կամ ներքին բարձրակետ։ Այն, ինչ կոչվում է բարձրացում, այլ բան չէ, քան միայն շրջանագծի վերացում ...
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.