Հոգևոր իմպոտենտներն այն մեկնաբանեցին առանց առանցքային բաղադրիչի՝ զգայական ճանաչողության, և, նույնացնելով բնազդային քաղցի հետ, դասեցին արգելքների շարքում, ու տարածվեց մեծագույն ստերից մեկը. «ամենքս ի ծնե մեղավոր ենք»: Իսկ մարդիկ դա ընկալեցին որպես «ճշմարտություն»` բացառապես ենթակա լինելով քարոզողների հեղինակությանը, ինչը ստեղծվել ու ուղիղ համեմատականով շարունակում է մեծանալ այն ընդունողների, ապա նաև տարածողների տգիտությանը համապատասխան: Արդյունքում, Կիրքը, որպես կյանքը սնուցող անհրաժեշտ «երակ», մարդկանց գիտակցության մեջ փոխակերպվեց մեղքի, ու համադրությամբ ստացվեց ապրելու համար «կենսական մեղք», և, ըստ գիտակցման, մարդիկ բաժանվեցին երկու հիմնական խմբի` «սխալ ապրողներ», և «ճիշտ մեռնողներ»: Առաջիններն իրենց գոյությամբ մեղանչում են հասարակության առջև, երկրորդները` սեփական բնության, առաջիններն ապրում են մերժված անկեղծությամբ, երկրորդները` ընդունված կեղծավորությամբ: Ու այս բաժանումը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ հասարակությանը չեն հանել սեփական «անկողնուց», ու, փաստորեն, երբեք այլ կերպ չի էլ լինելու:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.