Անգամ լուսնի հեռավորությունից ինչքան չնչին ենք մեր կենցաղով, նպատակներով, երազանքներով …, ու ինչքան փոքր ենք դրանք վեհացնելով․ ուղղակի ոչնչություն։ Հորինում ենք աստվածներ՝ ինչ-որ մեկին պետք լինելու զգացողություն ստանալու համար, կամ՝ ինքնախաբվում ենք գիտությամբ՝ իբրև ոչ մեկի կարիքը չունենք, բայց դրանից չի փոխվում ճշմարտությունը, որ լքված որբեր ենք կամ ինքնարար տնանկներ, ու ոչինչ և ոչ ոք բնության, տիեզերքի մեջ հետաքրքրված չէ մեզանով, որովհետև չենք դադարում հավերժությունից առանձնանալ՝ մեր վեհացրած չնչինում անմահանալու հակումով …
Տիգրան Գորշ / ԹԵՈՍՈՖԻԱ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.