4 нояб. 2021 г.

Լռության մեջ եփված միտքն եմ սիրում գրկել, ինչպես կնոջ՝ կրքով շիկացած մարմինը:

Ստեղծագործությունն ընթերցելու համար դառնում է անտանելի ձանձրալի, երբ դրանում նկատում եմ, թե ինչքան է շտապել խոսել հեղինակը, ու ավելի շատ հանդիպում եմ գրողների, քան` մտածողների, որոնց խոսքում, ընթերցողի խորհելուն թողած, լռություն կա: Բայց այդ լռությունը լցնողներն էլ հաճախ չեն հանդիպում, քանզի` քան խորհելը, ընթերցողները շտապում են ավարտին հասցնել էջերը` ճշմարտություն փնտրելու փոխարեն` նախընտրելով ճշմարտանման, էլ ավելի` համակամ պատասխանները:
Լռության մեջ եփված միտքն եմ սիրում գրկել, ինչպես կնոջ՝ կրքով շիկացած մարմինը:
Այլոց մտքերը համակրելու մասին.
Որքան հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր ծնողների ժպիտին արժանանալու համար են նրանց երեխաներին մեծարում, և որքան հազվադեպ են իսկական մանկասերները, ովքեր որբերին էլ ծնողաբար են ժպտում:
Իմ մտքերը որբ են (որբացնում եմ) …

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...