4 нояб. 2021 г.

Հավերժությունն ակնթարթում է.

Միտքն առավելապես հիշում է կամ երազում, ու ակնթարթը (ներկան) ընկալումից դուրս է մնում, որն ինքնին հենց հավերժությունն է հանդիսանում, իսկ մենք այն այլ տեղ ենք փնտրում` անցյալում կամ ապագայում: Այն, ինչը ժամանակով չի չափվում, չի երաշխավորվում ու խոստումով չի հաստատվում, չենք ընդունում. անգամ սերն ենք արհամարհում` պատճառաբանությամբ, որ ակնթարթում չի լինում: Ու այսպես բոլոր դեպքերում, բացառությամբ երևույթի, երբ «աչքդ սառչում» ու շրջապատող քաոսն ես տեսնում, որը մինչ այդ, քո մասնակցության պատճառով, չէիր նկատում, ու հարց է առաջանում. «ու՞ր են բոլորը շտապում այս հավերժությունում, և մի՞թե իրականում մենք սահմանափակն ենք սիրում, սիրո մասին տենչանքը սիրելուց գերադասում, սահմանների մեջ վստահություն ձեռք բերում, իսկ դրանից դուրս` սարսափում, անազատության մեջ ապահով զգում, ազատությունից վախենում … », ու սրան հատուկ փաստարկում չի պահանջվում` շատ պարզ երևում է մարդկանց աչքերում, ու ահա՛ նաև, ինչու են հոգիներ սպանելով հոգեփրկության կոթողներ կառուցում, որոնցում իրենց մեղքերն են սրբադասում, իրենց արձանը սեփական արժանապատվությունից արժևորում, ու շարունակաբար տգետ մնում այս կարևորում. ժամանակը հավերժության հետ չի հարաբերվում ու նրա մասը չի կազմում:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...