2 нояб. 2021 г.

Ու առհասարակ պետք չէ շտապել.

Անտարբերության մեջ մի շտապեք մեղադրել նրան, ով կարիքավորի կողքով անցնում ու նրա կողմը չի նայում. գուցե նա ամաչում է, որ օգնել չի կարողանում, ու նաև չի բացառվում, որ ինքն էլ նրա նման մեկն է, ով, սակայն, դեռ փորձում է ծնկի չգալ` ոտքերի վրա մնալ ու քայլել… կամ, գուցե, ընդամենն այն մեկը, ով չի համարձակվում խոստովանել` գլուխը կախել ու ձեռքը պարզել (չի հավատում, որ դատարկ ափին կարող են կարեկցանք դնել և թքամանի հետ չշփոթել):

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...