4 нояб. 2021 г.

«Հականեխիչ օպերացիա».

Քեզ ի սկզբանե պարտադրել են, թե ինչպիսի՞ն պետք է լինես, իսկ երբ ընդդիմացել ես, քեզ պատժե՞լ են, կամ խրախուսելով համոզե՞լ են, նաև քո փոխարեն կահավորել, դասավորել, ամեն ինչի տեղը ներաշխարհում որոշե՞լ են. նշանակում է այս օրն է պակասում քո խաղաղվելուն. «վերցրու մեկ շիշ գինի ու մտիր ներս, մեկ շնչում այն դատարկիր մեջդ, վառիր ծխախոտդ ու միացրու այն երաժշտությունը, որն ամեն ինչ գիտի քո երազանքների մասին: Մի փոքր սպասի ու զգա, թե ինչ դիմակաթափման խնջույք են նրանք քո համար կազմակերպում. այսօր դու ես ռեժիսորն ու սցենարիստը, իսկ հանդիսատեսը` ոչինչը: Ու գնա՜ց, հեղափոխության մեկնարկը տրված է.
- Վերցրու փայտը ու ջարդիր հայելին, որը քեզ չի գովում, քանի դեռ կոկիկ չես հագնվում, - ապա գետնով տուր այն ծաղկամանը, որն, ըստ նշանակության, տարին մեկ անգամ է օգտագործվում, - հանգցրու ծխախոտը դեմքին, որ նայում է քեզ պատից կախված նկարում, որին միշտ մեծարում, ինչպես կուռքի էիր վերաբերվում, իսկ նա իր լռությամբ միշտ քեզ արհամարհում. դիպուկ եղիր, կրակը պետք է հայտնվի ուղիղ աչքամիջում, - պատառոտիր գիրքը, որում լավն ու վատը, ճիշտն ու սխալն էր քարոզվում, իսկ հակառակվելու դեպքում` դատապարտում, - առանց պատուհանը բացելու, ապակին կոտրելով, դուրս շպրտիր հեռուստացույցը, որի միջից քեզ միշտ համակեցությունն էր բթացնում` իր կարիքին հարմարեցնում, - կտրատիր այն միակ կոստյումդ, որը կրելուց են միայն պետքդ զգում. այսուհետ դու ես նորաձևությունը որոշում, ու քանի դեռ գինին իր սերն է քո հետ անում, ու երաժշտությունը Ձեր համար նվագում, շարունակաբար ջարդում, պատառոտում, կտրատում ու դուրս ես նետում. «վրեժդ» վերջին ես հասցնում, ու վաղը նոր օր ես սկսում` արդեն դու ես քո որպիսությունը որոշում»: 
ԵՐԲԵՄՆ ԳԻՆԻ ՈՒ ՌՈՔ …

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...