Հայելու առջև է, թե՝ բեմին, փորձ է, թե՝ բեմադրություն, դերասանը խաղում է հանդիսատեսի ներկայությամբ, բայց իր համար. առանց որի, թքած ունի անգամ ամենամեծ փառքը բերած կերպարի վրա, ու ոչ միայն նա` ամենքն էլ ունեն իրենց հանդիսատեսը, երբ ոչ` իրենք են իրենց համար դառնում այդպիսին: Իսկ «աննորմալը», ով հասնում է հանդիսատեսից ձերբազատվելու իմաստնությանը, վերածվում է էակի, որն իրեն զգում է՝ որպես դիտանցքից հետևող էության` ով/ինչ լինելու անհայտությամբ:
© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.