2 нояб. 2021 г.

«Ուրիշի ձեռքով ինքնասպանություն».

Հանկարծ որոշեց հենց այդ գիշեր զբոսնել, 
հանկարծ որոշեց երբևէ չեղած փողոցով քայլել 
ու հանկարծ չուզեց ամբոխը շրջանցել. 
ուզեց լսվող վեճին ականջ դնել: 
Վեճում հանկարծ զենք կրակեց 
ու «լուսնոտի» ճակատը ճեղքեց, 
արթմնությամբ տառապող գիտակցությունը մարեց (խաղաղվեց): 
Քննությամբ կատարվածն անզգուշաբար մահ որակվեց 
ու «մեղավորը» պատժի դատապարտվեց, 
բայց իրականում միայն նա գիտեր, 
որ մեղքն ու մեղավորը սխալ որոշվեց` 
անզգուշություն չէր դա, ոչ էլ` պատահականություն, 
դա կոչվում է` ուրիշի ձեռքով ինքնասպանություն:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...