3 авг. 2023 г.

250/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

ԲԱՐԻՆ ինքնաբավ է՝ ՉԱՐԻՆ չի ոչնչացնում, ՉԱՐՆ էլ զվարճասեր է՝ ԲԱՐՈՒ առկայությունը նրա կենսական անհրաժեշտությունն է, ուստի, եւ նրանց պայքարը մշտնջենական է ՄԱՐԴՈՒ սահմաններում, ինչն ուրվագծվում է այնտեղ, որտեղ ոչ միայն ականատեսն ենք միմյանց սպանելու նրանց (նշված) անկարողության, այլ՝ մասնակիցը (նրանց) միմյանց փրկելու։
Մարդ մնալու ընտրությունը միջակություն լինելու ընտրություն է, որի զարգացման բարձրակետը սահմանագծին վկայի վերածվելն է, եթե մինչ այդ չի զոհաբերվում ՄԵԿԻ հպարտությունը կորցնելու, ՄՅՈՒՍԻ՝ ձանձրույթի դատապարտվելու վախին։
Իրար դեմ մինչեւ միմյանց փրկելը պայքարից զատ, դեպք կա, երբ նրանք պայքարում են միասին, երբ ԲԱՐԻՆ ու ՉԱՐԸ չեն խաղում մարդով՝ ծառայում են մարդուն՝ մերժվում են մարդուց, ու դա միակ դեպքն է, որն ազդարարում է ինքնարարի ծննդի մասին՝ մարդու ընտրության մասին՝ չմնալու մարդ, չլինելու միջակություն, լինելու ինքն իր վկան …
Կրոնականությամբ հիվանդ միջակությունը, երբ համարձակություն ունենա առերեսվել իրեն սպառնացող (միակ փրկող) այս ճշմարտությանը, կարող է ԲԱՐԻՆ ու ՉԱՐԸ փոխարինել ԱՍՏՎԱԾ ու ՆԵՌ, այլոք՝ ՍՊԻՏԱԿ ու ՍԵՎ, ուրիշներն էլ …

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...