Որպեսզի չխելագարվես նավաբեկությունից փրկվելուց հետո, պետք է նավակայանում հավաքված ամբոխի մեջ գտնես հայացքը նրա, ով քո մեկնելով դադարել է ապրել և նոր պիտի սկսի` ժամանումով: Հայացքը նրա, ում ձայնը խլացվում էր ծափերում, որոնք բացում էին հոգուդ առագաստները` փառքին տանող ճանապարհին ալիքներ ճեղքելու համար, ծափերը, որոնք չկան, երբ վերադարձել ես առանց բեռնված նավ, երբ փրկվել ես ինքնասպանված ընկերոջ սիրտն ուտելու շնորհիվ, երբ …, ու այլևս հասկացած` աստծո և սատանայի հաշտություն-ճշմարտությունը:
Պետք է գտնես (եթե), կամ մնաս հոգիդ սղոցող գիտակցումով, որ խորտակվող նավը պետք չէր լքել…
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.