Ինքնավստահությունդ վերաճում է գոռոզության, քանի դեռ իշխում ես միջավայրի համոզմունքի հետ կոնֆլիկտում, ու/բայց անխուսափելի է դառնում այն վերջը, որ սպանվելու ես ուրիշի ձեռքով` ամբողջ կուտակածդ նրան զիջելով, կամ կորցնում ես ինքնավստահությունդ` վերածվելով ստրուկի ու այլևս ոչ ոք քեզ չի սպառնում, ուստի և չես էլ կորցնում, բայց որովհետև արդեն դիակ ես` ինչը ոչինչ ունենալ չի կարող:
Լինել միակը, ով կհասնի բարձրագույնին` որպես առաջին ստրկատեր կամ վերջին ստրուկ, սպանվել բոլորի ձեռքով կամ սիրել բոլորին, ու չլինել ամենքի նման` ստրուկ-ստրկատեր միաժամանակյա միջակ գոյությամբ, կամ ընտրել լինելիությունն իրականությանը զուգահեռ` ինքնավստահ հպարտությամբ ինքնասպանվել ու/բայց չկորցնել:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.