«Ով ականջ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի». ու բոլորի ականջները մնացին սուր, աչքերը՝ բաց, եւ ոչ ոք չլսեց, չտեսավ ինքն իրեն (կամ ամենքն իր ականջի եւ աչքի ուղղությամբ լսեց ու տեսավ, ինչ ուզեց)։ Ընդհանուր եղավ միայն դժգոհությունը՝ «Այս ի՜նչ գարշահոտ է», որովհետեւ, այդուհանդերձ, յուրաքանչյուրը նաեւ քիթ ուներ, իսկ սպասումը՝ գարշելի հոտ։ Ու, քանի որ հարմարվողականությանը առավել ոչինչ չի նպաստում, քան այն, ինչն ընդհանուր է, բոլորը միավորվեցին ամբոխում (սոցիալական նախիր) որտեղ ցեղակցությունը որոշվում է բոլորին ծանոթ հոտով, ներցեղային մրցակցությունը՝ ականջի, աչքի, քթի չափերով:
Իսկ նա, ով հասկացավ խաբկանքը, որ ականջն ու աչքը նաեւ կարելի է (պետք է) փակել, հոտին չհարմարվեց, հոտով չներծծվեց. ցեղին (դարձավ) մնաց (ինձ հարազատ) օտար …
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.