2 июн. 2023 г.

188/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Քանի դեռ ազատ է կամքի արտահայտման մեջ, ինչը նախ պտղաբեր ժամանակահատվածի հանգամանք է (կենսաբանական ժամացույց), կնոջ ընտրության պատճառներում տղամարդն ինքնին ունի ավելի նվազ նշանակություն, քան երկրորդականն է։
Առաջին (միակ) պայմանը բխում է ներսեռային պատերազմից, որտեղ կինը, բոլոր հնարավոր միջոցներով (իսկ միջոցների կատարածուն միշտ տղամարդն է) ձգտում է գերակայել իր իսկ սեռում եւ նվաստացնել ամենայն կանացին, որը նա բնույթով ամենալավն է զգում՝ իբրեւ «կրոն»։ Նա իր ձգտման մեջ մոլագար է այնքան, որ եթե անգամ իր պատերազմի կոնտեքստում (որը նախ աշխարհն է) չի հասնում ցանկալիին եւ ստիպված ընտրություն է կատարում կենսաբանական ժամացույցի զրոյացումից հետո, կամ դրա ավարտին մոտ, կամ դրա հաշվարկման տգիտության պատճառի շտապողականությամբ ու նրա ձեռքբերումը լինում է այլ բան, քան երեւակայական առյուծն է, նա, անգամ անհասկանալի ծագման կենդանուց, կարողանում է կերպարել ցանկալին։ Իսկ որ բնության մեջ ցանկացած անասնատեսակին համապատասխան տղամարդ կա, բացի առյուծից, դա գիտեն հենց միայն տղամարդիկ, ու եթե հանդիպում է տղամարդ, ով իրեն խորհրդանիշ է ընտրել առյուծը, ապա հոգու խորքում նա այլ բան չէ, քան քամոտ անձրեւի տակ մնացած կատվի ձագ։ Այստեղ եթե տեղին է խոսել վախկոտությունից, որը «կրոնի» հետ ձեռք ձեռքի է, ապա միայն տղամարդու, որը երբ գայլ չէ, համաձայնում ու անգամ ինքն էլ սկսում է հավատալ առյուծ լինելուն՝ լոկ այն բանի համար, որ հանկարծ չկոչվի էշ, ուղտ, կամ ցուլ, որից հետո պետք է մնա
եզ, ինչը, սակայն, ամենաշատը կպատվեր իր մշտական ձագ լինելը, որի դեպքում այլեւս էական չէ, թե ինչ կենդանատեսակի է։
Միակ տղամարդը, որին կինն իսկապես կարող է սիրել ինքնին՝ արդեն սեռային պատերազմից դուրս, բայց որովհետեւ որպես տարած հաղթանակի գավաթ, սեփական որդին է, բայց հենց այստեղ բարոյականությունը մերժում է կիրքը, առանց որի սերն ավելի «կրոն է», քան «կրոնը»։
Այնուամենայնիվ, բնության եւ, բացառապես, բոլոր գաղափարախոսություններից խառնածին սուտ, բայց իրական, բարոյականության բախումից սերվում եւ դրա հետ ներդաշնակվում է Բարձրագույն Ես-ի ինքնարարման երրորդ-մեկ ճշմարտությունը՝ ըստ որի նա ինքն իր հայրն է, իսկ սերն ավելի մեծ խորություն, քան կարող է բացահայտել մարդ մնացած մարդը։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...