«Արդյոք ամոթ է զգում ստրուկը, ով որդու հետ անցնում է կառույցի կողքով (հատկապես, երբ այն վեհաշուք է) որի շինարարության մեջ ինքը բանել է, վստահաբար` ո՛չ, իսկ երբ որդու մոտ տեսնում է վեհության նկատմամբ հիացմունք (կամ կարծում է, որ տեսնում է, կամ ուզում ու տեսնում է) նա, անպայման, հպարտությունից փայլատակող աչքերով նշում է, որ «ներդրում» ունի դրանում՝ հնչեցրած բողոքն էլ ներկայացնելով իբրեւ դրական գործակից։» Ահա, թե ինչ եմ տեսնում նախորդող բոլոր սերունդների պատմող հայացքներում՝ իմաստնությունների մասին (մարդկային եւ վերմարդկային) որոնցից շատերը վեհ են՝ միայն, որովհետեւ (պատմողն ու լսողը) իրենք են չնչին։
Սերունդները փոփոխվելու են, այդ հայացքը՝ (դեռ) ոչ, ու ես խլացնում եմ ինձ։
Բայց սա նաեւ այն մասին է (եւ որովհետեւ ոչ մի բարոյականություն չի կարող փոխել բնականն ու տիեզերականը) թե ինչպիսի «անմարդկայնություն» պետք է տեսնել (ընդունել) այնտեղ, որտեղ կա արարչություն՝ թեկուզ, երբ արարը մարդկայնությունն է, կամ՝ որտեղ փնտրել արարչություն։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.