անպատկանելիություն սահմանմանը.
Ոչ գրող, ում կոնցեպցիան սահմանափակված է իր մարմնական գոյության ժամանակահատվածով, կամ, թեկուզ, դար(եր)ի, բայց միշտ անցյալամույն, ով մահից հետո շարունակում է հնչել լոկ այն բանի շնորհիվ, որ մարդկանց հուզական էությունն ու գիտակցական միջակությունն է մնում անփոփոխ։ Ու ոչ էլ փիլիսոփա, ինչն ավելի հաճախ է հնչում իմ հասցեին (հետո էլ անպայման հնչելու է) որովհետեւ իմ «կոնցեպցիան» զերծ է սկզբունքայնանալուց, հետեւաբար, անխուսափելի ճահճացումից՝ թեկուզ իբրեւ օվկիանոս։
Այնուամենայնիվ, սահմանման բացակայության պայմաններում (ինչը սկզբունքների ծնունդը վիժեցնելու իմ դիտավորությունն է) ես վերապահումով ընդունում եմ փիլիսոփայի կոչումը, նաեւ որովհետեւ նրանում վիրավորանք կա, որով միջակությունը վրեժխնդիր է լինում այն հնչեցնելով։ Իսկ վերապահումը նրանում է, որ «փիլիսոփա»՝ միայն որպես ապագա «փիլիսոփաների» ծագման ակունք (կամ ակունքին տանող ակնարկ) որտեղից ծնվող «նորերը» չեն կոչվելու ուրիշ բան, քան միայն ինքնարարներ …,
ու եթե այստեղ ինձ կարող եմ թույլ տալ ազգայնականություն, ապա բացառապես ցանկության մեջ, որ ինքնարարներում շատ լինեն ցեղակիցներս, քանզի, այլից բացի, ինձ ընկալելու լեզվական ամենամեծ հնարավորությունը հենց նրանցն է։
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.