Ես էլ, ինչպես շատերից մեկը, ժամանակի հոսքի մեջ արժեքավոր շատ բան եմ կորց(նում)րել (թեկուզ իբրեւ իրական հնարավորություն եւ պոտենցիալ), բայց չկա անարժեք ոչինչ իմ ունեցածում, որոնք նաեւ իրարամերժ են, բայց լոկ այն պատճառով, որ չափազանց նուրբ է դրանց ներդաշնակությունն օտար հայացքի՝ անգամ իրենց իսկ համար։
Ու եթե կա ինձ սոցիալական գոյակցության անհարմարություն, ապա միայն սրանում, մնացած ամենայն ինչ, ընդամենը, ինքնարարման դիմաց շարունակաբար վճարելու գին է, որն անում եմ կանխիկ, հաճախ էլ` կանխավճարով, ինչպես արժեքավոր «կորուստները», որոնք թող(նում)ել եմ անցյալում։
Ես էլ, ինչպես շատերը, բայց ոչ ինչպես ամենքը …
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.