5 июн. 2023 г.

190/ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Իմ բարձր առողջությունը թույլ է տալիս հիվանդանալ մինչեւ ընդհուպ մահվան սահմանահատակ, որտեղից զատ չկա ինքնադիտման մաքրության, հետեւաբար, բացարձակ ճշմարտություններ շոշափելու մահվանը նախորդող այլ առավելագույն, ինչպես չկա առողջության այլը, քան, միայն, էութենական ինքնահաստատումը՝ իբրեւ առողջ։
Հենց միայն իմ հիվանդացումը ցուցիչն է երեւույթների անտեսանելի բովանդակությանը մոտենալու եւ փոխադրողը՝ դրանց անեզր տիրույթում, որտեղից ապա դուրս եմ ճախրում առույգ, ինչպես արծիվը ինքնախարազանմամբ նորացած թեւերով, մագիլներով եւ կտուցով։
Ինձ վանում է լավատեսների լպրծուն կենցաղավարությունը, որոնց ինքնախաբեությունը կարող է հասնել արեւը սեփականացնելու կարգի, երբ տակավին իրենք իրենց չունեն, ու եթե իմ «հիվանդացման» ժամանակ հնարավոր լիներ պահել գեթ մեկ բան, որը չէր խանգարի այդ բարձր թռիչքին, ապա, անպայման, կընդունեի հենց լավատեսի հոգատարությունը՝ թույլ տալով ինքս ինձ խղճալ նրան։
Խավարին հակված իմ հոգին լույս ունի չճառագած՝ զի պատկանում է ծագման, որպիսին մինչ ինձ երբեւէ չի եղել։

Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...