Թերարժեքությունը կարող է արժեք ստեղծել իրեն հակադիր բեւեռով՝ նույն նպատակում։ Վստահաբար, սրա գիտականությունն ավելի լավ կբացատրեն գիտնականները, ովքեր (գիտնականներն առհասարակ), թերեւս, լավագույն (բայց, մեծամասամբ, իրենց սառած ԿՐՔՈՎ վանող տեսակով) պարզ տեսանելի օրինակն են, երբ մարդկանց ներքին շարժիչների գործարկումը (դրանց հզորացումը) պայմանավորում են հենց նրանց թերարժեքության բարդույթները որեւէ հարթությունում, որոնց ընդհանուրն այն է, որ բոլորը սոցիալական բովանդակության մեջ են։ Այնտեղ, որտեղ կա բարձրացում, կա ամոթ, ինչպես հերոսության մեջ վախն է, որին հարաբերվելուց ստացվող արդյունքը պայմանավորված է նրանով՝ զգացողը վրա՞ է, թե՞՝ տակ, անցնում է միջո՞վ, թե՞՝ շրջանցում ամեն (փչացնող) քայլով։
Ինքնարարը, ով գիտակցության թերություններից լավագույնս է դասեր քաղում, սպառելով միջավայրի տվածը, ինքն է սկսում հայտնվել այնտեղ, որտեղ պետք է լինի ԱՄՈԹ՝ մեծ ավելի ու էլ, ինչում նրա մարդուկը, որպես պետքության եզակի դեպքերից մեկը, օգտագործվում է իբրեւ սոցիալականում կողմնորոշող (որսորդական) շուն:
Գորշ, ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.