21 сент. 2021 г.

35/անտիպ

Այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են ազատասիրությունը, ինքնասիրությունը և արդարամտությունը, որոնք, որպես կանոն, լինում են միակցված, ձեռք չեն բերվում կրթությամբ, դաստիարակությամբ, կամ վարժեցման որևէ այլ ձևով։ Դրանք բացառապես գենետիկ հատկանիշներ են, որոնք բնատուր կրում են քիչ մարդիկ՝ առանձնանալով իբրև մարդու հատուկ տեսակ։ Նկատի ունենալով քանակական հարաբերակցությունը՝ նման հատկանիշներ կրելը, որպես աննորմալ փոքրամասնություն, մի կողմից կարող է համարվել հիվանդություն, մյուս կողմից՝ տաղանդ, ինչպես, օրինակ, շիզոֆրենիան է հաճախ հանդիպում գիտության, արվեստի և այլ գիտակցական ոլորտների տաղանդների մոտ։ Որոշակի իմաստով՝ ազատասիրությունը, ինքնասիրությունը և արդարամտությունը ևս կարելի է համարել շիզոֆրենիա։ Դրանք արարչական դրոշմ են, թե ունեն պատճառահետևանքային ծագում, առնվազն ներկայիս դրությամբ հայտնի չէ, բայց փաստ է, որ դրսևորումը գենետիկ է։

Ինչ վերաբերում է ազատասիրությունը, ինքնասիրությունը և արդարամտությունը հասարակական վարքի վերածելուն, ապա դա լինում է բացառապես վախի ազդեցությամբ, երաշխավորվում է բացառապես պատժի (ֆիզիկական, բարոյական, իրավական …) սպառնալիքով և արագ էլ անհետանում է վախի բացակայությամբ։

© Տիգրան Գորշ / անտիպ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...