1 нояб. 2021 г.

Քարեր.

Երբեմն մեզ հանդիպող մարդիկ նման են ճանապարհին ընկած քարերի` ոմանք այնքան մեծ, որ ստիպում են շեղվել ուղուց, իսկ շատերն այնքան փոքր, որ ընդամենը դանդաղեցնում են ընթացքդ: Հակված եմ հարգելու մեծերին, եթե անգամ նրանք ստիպում են գահավիժել ձորը, թեպետ կախված տեղանքից` այդ շեղումը կարող է լինել նաև հրաշալի նորի ճանաչման պատճառ: Եվ, ցավոք, քիչ են նրանք, ում կարող ես չհամեմատել քարերի հետ ու, կարծես, սկզբի «երբեմն»-ը ավելորդ է /կան արդյոք «ճանապարհի ընկերներ»/:

© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...