18 окт. 2021 г.

… առանց մարդկանց մենակությունդ արդեն վերափոխվել է մարդկանց մեջ մենակության:

Հանդիպելով անտարբերության, արհամարհանքի, հուսախաբության, … հնարավորություն ես ստանում գտնել ճանապարհն ինքնամերձեցման (ինքնամբողջացման)` հաղթահարելով վախը մառախլապատ գիշերվա և անորոշության հանդեպ, որոնք հետո դառնում են սիրելուդ ներդաշնակ միջավայրի անհրաժեշտ բաղադրիչները: Սկսում ես տեսնել ամբողջ այն գարշելին ու նեխածը, որտեղից քեզ աքսորել են, և արդեն ինքդ ես ընտրում ինքնամեկուսացումը` որպես չսպանվելու միջոց, իսկ վերադարձը դառնում է մեծագույն դժբախտությունն ու անհարմարությունդ, ինչը, սակայն, պարտադրված ես պարբերաբար անել (վերապրել), բայց տարբերությամբ, որ առանց մարդկանց մենակությունդ արդեն վերափոխվել է մարդկանց մեջ մենակության:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...