18 окт. 2021 г.

… վերջում, նույն հրամանով, նա մաքրում է կուսաթաղանթի պատռումից հոսած արյունը:

Առաքինության և անառակության ուղիները փոխպայմանավորվող են այնքան, որ առանց, թեկո՛ւզ մտովին անառակ լինելու` հնարավոր չէ դրսևորվել առաքինի, ուստի` միայն պոռնիկն իրական հնարավորություն ունի մոտենալ միանձնուհու ձգտած հոգևոր զարգացմանը, իսկ վերջինս` պոռնիկի վարպետության կատարելությանը:
Բայց գրեթե բոլորը մասնակցում են իրենց կրքի պոռթկումի վկայությունները այրող խարույկին, որ չառանձնանան, հետևաբար` իրենց իրական բնույթով չլինեն նկատելի և չդառնան զոհը կեղծ բարոյապաշտության՝ որպիսին կրողի սառնության պատճառը, որով արձակում է պատժելու հրամանը, դեռևս արբունքի չհասած պարմանուհու բռնաբարությունից ստացած հանգստությունն է, ու եթե չշտապենք դեպի խարույկը, կտեսնենք` վերջում, նույն հրամանով, նա մաքրում է կուսաթաղանթի պատռումից հոսած արյունը:

© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...