15 мая 2023 г.

178/անտիպ

Թյուրիմացաբար կարծում են, թե սեր անելը մենակությունից ազատվելու, կամ այն կորցնելու առավելագույն միջոցներից մեկն է, այնինչ դա մենակության ամենահաճելի վիճակներից մեկն է միայն։ Հաջողված սեր անելու գրավականը ոչ այնքան սերն է, որքան այն, թե ինչքանով են մենակները երևակայությամբ ներդաշնակ։
Ի վերջո, մենակության հակառակն անգոյությունն է, իսկ անգոյությունը, եթե որպես սեր անելու ձգտում և հատկանիշ, ապա միայն ինքնարարման կրքի։

© Գորշ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...