8 мар. 2023 г.

155/անտիպ

Ճակատագրի ողորմած դահիճ.
Հայտնվում ես կետում, որտեղից տեսնում ես հնարավոր բոլոր ուղիներիդ սփռվող շառավիղները, բայց որոշում ես շարունակել այն մեկով, որը պետք է տրամագիծ կազմի շառավղի հետ, որով հայտնվել ես կետում։ Ճակատագիրը թանձր տխրությանդ ժպտում, ճակատդ համբուրելով պատվում է պատասխանատու ընտրությունդ ու հենց այդտեղ էլ երախտագիտորեն կնքում իր մահկանացուն։ 
Այդուհետ նա ստիպված չէ լինել (ինքն)արդարացմանդ ուրվական, դու` գոյակ պայմանական, իսկ նրա թողած դրոշմն արտոնում է հատել անդինյան սահմանագիծը, որտեղ քեզ վանկարկում են ճակատագրի ողորմա՜ծ դահիճ։

© Գորշ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...