20 июн. 2023 г.

185/անտիպ

Ինքնաշունչ.

Ո՞վ եմ ես, - հարցնում է ինքզինքը։
Իսկ ո՞վ է հարցնում, - լսվում է ի պատասխան։
Հարց, որով մարդ բանականն առանձնացել է ամենայն անասունից, միաժամանակ հարց, որը քանի դեռ հնչում է, ուրեմն մարդը (դեռ) այլ բան չէ, քան ինքնասահմանման ինքնախաբեությանը տրված, տեսակային հատկանիշով որոշվող, համեմատականի ու հարաբերականի դասակարգմանը ենթակա միջանկյալ գոյակ, ով, որպես կանոն, ծնվում է մեկ, ապրում՝ երկատում ու մեռնում՝ բազմատիկ՝ այդպես էլ չհասնելով միավորին՝ հատկանիշին։
Ճիշտ այնպես, ինչպես տիեզերքը, արևը, անհատական և բացարձակ որոշակիություն, զերծ լավ ու վատի, բարու և չարի ու առհասարակ համեմատականի ու հարաբերականի անսահման դասակարգումից, որից զերծ չեն անգամ աստվածները, կարող է ունենալ միայն այն, ինչն ինքնարար է։

© Գորշ



Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.

Գորշի եռանկյուն

Խորհրդանիշ՝ Բարձրագույն Ես-ի, նույնն է՝ ինքնարարի, նույնն է՝ երրորդ մեկի։ Կազմված է հայերեն երեք «ի» տառերից, որոնք արտահայտում են ինքնաճանա...